Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ  

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավարությամբ ՀՀ պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: Այն ներկայացնում է կայուն զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն ու Հայաստանի փորձը: Սա լավ հնարավորություն է երկրի համար ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը»,-ասաց Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարն այսօր որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աղետների ռիսկայնության նվազեցման ոլորտում ներդրումները որպես կայուն և դիմացկուն հասարակության ամրապնդման միջոց» խորագրով համաժողովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am