Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ Է արել կանխելու առեւտրական հակամարտությունը

Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ Է արել կանխելու առեւտրական 
հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Չինաստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ Է արել կանխելու առեւտրական հակամարտությունը: Ինչպես հաղորդել Է Agence France-Presse-ը, այս հայտարարությունը նա արել Է հուլիսի 16-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա Եվրոպայի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Ամերիկայի եւ Ռուսաստանի ընդհանուր պարտքն Է չկործանել այդ համաշխարհային կարգը, այլ ընդակառակը, բարելավել այն եւ չներքաշվել առեւտրական պատերազմների մեջ, որոնք անցյալ դարում այդքան հաճախ են իրենցով բացահայտ հակամարտություններ հարուցել»,- մեջբերում Է Տուսկի խոսքը գործակալությունը:

«Տակավին ժամանակ կա հակամարտությունից եւ քաոսից խուսափելու համար»,- նշել Է նա: Չինաստանը եւ Եվրամիությունը հուլիսի 16-ին ստորագրել են մի քանի հուշագրեր փոխըմբռնման մասին, որոնք վերաբերում են մի ամբողջ շարք ուղղություններով համագործակցությանը, այդ թվում առեւտրի, ներդրումների եւ մաքսային կարգավորման բնագավառում:

Հանդիպմանը ներկա Է եղել նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: ԱՄՆ-ի իշխանությունները նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ վերջին ամիսներին ներմուծման մաքսատուրքեր են սահմանել մի ամբող շարք անուն ապրանքների համար, որոնք Միացյալ Նահանգների շուկային են մատակարարվում Եվամիության, Չինաստանի եւ այլ երկրների կողմից: Վաշինգտոնի այդ հովանավորական քայլերը հրահրել են պատասխան քայլեր եւ փորձագետներին հարկադրել են նախազգուշացնելու գլոբալ առեւտրական պատերազմի ծագման սպառնալիքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am