Հասարակական

Մեղրիի բնակելի տներից մեկում գազի բալոնից արտահոսք է եղել. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները

1 րոպեի ընթերցում

Մեղրիի բնակելի տներից մեկում գազի բալոնից արտահոսք է եղել. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 14-ին, ժամը 12:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:00-ին: Այրվել է 3 կգ-ոց բալոնից արտահոսած գազը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում