Հասարակական

Մունդիալի եզրափակչին կհետևեն 14 երկրի ղեկավարներ

1 րոպեի ընթերցում

Մունդիալի եզրափակչին կհետևեն 14 երկրի ղեկավարներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախատեսվում է, որ ներկա կլինեն Աբխազիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Բելառուսի, Հունգարիայի, Սուդանի, Գաբոնի, Մոլդովայի, Պաղեստինի, Հարավային Օսիայի նախագահները, Քաթարի Էմիրը, Ղրղզստանի, Սան Տոմե և Պրինսիպի դեմոկրատական հանրապետության վարչապետները»,-ասված է Կրեմլի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ֆուբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը և կդիտի եզրափակիչ Ֆրանսիա- Խորվաթիա խաղը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում