Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շատվանի եւ Շատջրեքի ջրամատակարարման խնդիրների կարգավորումը քննարկվեց տեղում

Շատվանի եւ Շատջրեքի ջրամատակարարման խնդիրների կարգավորումը քննարկվեց տեղում

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղամասարում հրավիրված խորհրդակցության ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գեղամասար համայնքի Շատվան եւ Շատջրեք գյուղեր, որտեղ տեղի բնակչության, վարչական ղեկավարների եւ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեց երկու գյուղերի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման հրատապ խնդիրը:

Տեղում մանրակրկիտ ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մարզպետը կողմերին առաջարկեց՝ համատեղ գտնել օպտիմալ ու ժամանակավոր լուծում, մինչեւ որ ծագած հարցերը կկարգավորվեն նոր ջրամատակարարման համակարգերի կառուցման ու շահագործման արդյունքում:

Արդեն մի քանի օր է,ինչ խմելու եւ ոռոգման ջրից զրկվել են Շատվանն ու Շատջրեքը, ինչի արդյունքում բնակիչները հայտնվել են գրեթե անելանելի վիճակում: «Երկու գյուղերում էլ ջրի մատակարարման հարցը բավականին բարդ է: Խնդիրները կուտակվել են տարիների ընթացքում, իսկ առանձին պաշտոնյաներ կամ տնտեսությունների ներկայացուցիչներ փորձում են ոչ թե կարգավորել հարցերը, այլ անձնական հաշիվներ մաքրել միմյանց հետ:

Տեղում կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործ ունենք ապօրինի ջրօգտագործման փաստի հետ, որը պետք է գտնեն պատկան մարմինները: Իսկ մինչ այդ մենք համատեղ կփորձենք օպերատիվ լուծում գտնել, սահմանել այնպիսի ժամանակացույց ու հսկողություն, որպեսզի մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում բնակավայրերը խմելու եւ ոռոգման ջրից չզրկվեն, իսկ ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետը: Այցի ավարտին մարզի ղեկավարն այցելեց Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց:

Դիտարկելով դպրոցի շենքի անմխիթար ու անբարեկարգ վիճակը՝ Իշխան Սաղաթելյանը տեղում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի եւ համայնքի ու բնակավայրի ղեկավարների հետ քննարկեց շենքի հիմնանորոգման խնդիրը՝ այն համարելով հրատապ ու առաջնահերթ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am