Քաղաքականություն

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգը նվազել է

1 րոպեի ընթերցում

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգն ինչ-որ առումով նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Բրյուսելում տեղի կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը: Ալիևի համար բրյուսելյան հանդիպումները ցույց տվեցին, թե ինչքան բարձր է այդ գինը»-ասաց Մեհրաբյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց՝ դա թույլ է տալիս բանակցային գործընթացը պահպանել գոնե մինիմալ կերպով:

«Ձեռքբերումն այն պայմանավորվածությունն էր, որ այդ հանդիպումները շարունակվելու են: Բացի այդ, ասում են, որ հանդիպումը տևել է բավականին երկար՝ մոտ 4 ժամ: Կարելի է ենթադրել, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել»,-եզրափակեց Մեհրաբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում