Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսինե Խանջյանի մասնակցությամբ «Ճանապարհ դեպի տուն» կինոժապավենը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

Արսինե Խանջյանի մասնակցությամբ «Ճանապարհ դեպի տուն» կինոժապավենը 
ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ռեժիսոր Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական մրցույթում, Հայաստանում 2016 թվականին իրականացված քաղաքացիական դեպքերի հիման վրա նկարված ճանապարհային վավերագրություն է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսորն ասաց, որ երկար տարիներ Հայաստանում իրականացվող տարբեր քաղաքացիական շարժումների մասնակից է եղել, և իր համար շատ կարևոր է դրանցից մեկի մասին ֆիլմ նկարահանելը:

«Այս կինոնկարի գաղափարը ժամանակի ընթացքում առաջացավ: Երկար տարիներ կապ եմ ունեցել Հայաստանի ոչ միայն մշակութային, այլև սոցիալական կյանքին: Այցելել եմ գավառներ, գյուղեր, որբանոցներ և շատ անգամներ եկել եմ հայրենիք անձնական պատճառներով»,-նշեց ֆիլմի գլխավոր հերոսուհի և համահեղինակ Արսինե Խանջյանը:

Նրա խոսքով` երբ 2016-ին «Սասնա ծռեր»-ի ցույցին մասնակցելիս բերման է  ենթարկվել, հասկացել է, որ իր պարտականությունն է ձայն բարձրացնել ի կոչ սփյուռքի, հանուն դրա ու ցույց տալ իր սերը, հավատը և ասել, որ հայ ժողովուրդը պետք է աջակցություն ստանա աշխարհից:

«Կուզեի սփյուռքի օգնությամբ աշխարհի ուշադրությունը գրավել մեր երկրի վրա: Գիտեի, որ միայն իմ ձայնը բավարար չէ, բայց միացան Թանկյանը, էգոյանը, Բերբերյանը: Մենք գիտակցեցինք, որ անհրաժեշտ է ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում և գոնե հանդես գալ որպես անկախ դիտորդ, քանի որ չէինք կարող մասնակցել ընտրություններին: Միամիտ չէինք, որ հավատայինք` հնարավոր է միանգամից վերջ տալ ընտրախախտումներին, բայց հավատում էինք, որ, գալով այստեղ, ևս մեկ անգամ սփյուռքի ուշադրությունը կգրավենք Հայաստանի վրա»,-պատմեց դերասանուհին:

2016-ին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հասարակական ընդվզման կիզակետում հայտնվեց Երևանի կենտրոնում, որտեղից նրան բերման ենթարկեցին տասնյակ այլ մարդկանց հետԱյս իրադարձությունը հայկական սփյուռքի համար զարթնեցնող կանչ եղավ. աշխարհահռչակ հայեր՝ երգիչ Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, դերասան Վահե Բերբերյանն ու ռեժիսոր Էրիկ Նազարյանը, իրենց ուժերը միավորեցին Հայաստանում քաղաքացիական իրավունքների հարցերը հնչեցնելու և 2017-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդություն ստանձնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]