Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Միքայել Հարությունյանը Հայաստանից դուրս է եկել, երբ դեռ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր. ԱԱԾ տնօրեն

Միքայել Հարությունյանը Հայաստանից դուրս է եկել, երբ դեռ նրա նկատմամբ որևէ 
քրեական հետապնդում սկսված չէր. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է ողջ իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա անդրադարձավ նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալման փաստին: Վանեցյանը նկատեց, որ իրենք քննություն են իրականացնում՝ պարզելու, թե արդյոք Վարդանյանն իսկապես վերադարձրել է հիմնադրամից վերցրած գումարները, թե ոչ: «Հստակ գիտենք, որ մոտ 130 մլն դրամ է հանել հիմնադրամից ու խաղացել խաղատներում: Պետք է ստուգումներ լինեն, որոնց ավարտին կտեղեկացնենք արդյունքների մասին»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ ընդգծելով, որ այն փաստը, որ Արա Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է:

Խոսելով «Երևան» հիմնադրամի գործի վերաբերյալ՝ Վանեցյանն ընդգծեց, որ այս պահին քննություն է ընթանում, որի արդյունքների մասին կհայտնեն առաջիկայում:

Նա հերքեց լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե խուզարկվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տունը: «Նման բան չկա»,- ասաց Վանեցյանը: Նա հավելեց նաև, որ քաղաքապետը Հայաստանից դուրս չի եղել:

Անդրադառնալով մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առնչվող հարցին՝ ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ նա Հայաստանից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am