Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեհաստանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լեհաստանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հունիսի 7-ին արդեն վավերացրել էր Լեհաստանի Սեյմը: Սենատի վավերացմամբ արդեն Լեհաստանը համարվում է համաձայնագիրը պաշտոնապես վավերացրած երկիր:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Համաձայնագիրը  վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի կողմից:  Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]