Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար

Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն  եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:

«Սիրիացի փախստականներին Հայաստանում ինտեգրելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո: Մեր առաջին թիրախը սիրիահայերի կարողությունների զարգացումն է, իսկ երկրորդը՝ օգնել սիրիահայ փախստականներին՝ գտնելու ավելի դյուրին ճանապարհ ապրելու համար: Եվ մենք կսուբսիդավորենք նրանց՝ հաստատվելու այստեղ, քանի որ տեսնում ենք, որ շատ սիրիացի փախստականներ բնակարանային խնդիրներ ունեն»,-ասաց Հոա-Բին Աճեմյանը:

Նախագծի ընդհանուր գումարից 1 մլն եվրոն կտրամադրվի սիրիահայերի բնակարանային հարցերը լուծելու համար, 1մլն եվրոն՝ նրանց բիզնեսի զարգացման համար: Կաջակցեն նաև սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկությունների  առաջխաղացմանը: Իսկ մնացած 1 մլն եվրոն կտրամադրվի սիրահայերի վերապատրաստման, կարողությունների զարգացման համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում սիրիահայերին գտնելու և հավաքագրելու են Կարմիր Խաչի հնարավորությունների շնորհիվ: Այն Հայաստանում համագործակցում է տարբեր կազմակերպությունների՝ ներառյալ սիրիահայերի կազմակերպությունների հետ:

Ծրագրի ստորագրումը կլինի հունիսի վերջին կամ հուլիսի կեսին: Այն կսկսի գործել սեպտեմբերից: Արդեն հոկտեմբերից սիրահայերին աջակցություն կտրմադրվի:

Սիրիայում 2011 թ.մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թվում նաեւ հայեր: Սիրիահայերը, իրավիճակից ելնելով, շարունակում են լքել երկիրը, շատերը եկել են Հայաստան: Սիրիական պատերազմի բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]