Հասարակական

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը մշակել է 2018-23 թթ. զարգացման նոր ռազմավարության ծրագիր

3 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը մշակել է 2018-23 թթ. զարգացման նոր ռազմավարության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը մշակել է 2018-23 թվականներին զարգացման ռազմավարական ծրագիր` հաշվի առնելով բարձրագույն կրթության համակարգում առկա և սպասվող մարտահրավերները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի նպատակն է կրթության որակի բարձրացումը և ֆինանսական կայունության շարունակական ապահովումը:

Լրագրողների հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, խոսելով ծրագրի միջանկյալ նպատակներից, ասաց, որ պետք է մշակվի անհատական կրեդիտային կրթական ծրագրերով ուսուցմանն անցկացնելու տեխնոլոգիա, ընդլայնվի ուսանողներին մատուցվող ծառայությունների ցանկը, ներդրվի «Մուդլ» (Moodle) համակարգ, սահմանվի կույր գնահատման համակարգ և այլն:

«Այս նպատակներն իրագործելու համար ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է ռազմավարական ծրագիր: Մեր կարծիքով, այն մշակվել է ապագայում կիրառական գիտելիք տվող մրցունակ բուհի տեսլականի շեշտադրմամբ: Հարկ եմ համարում նշել, որ սույն ռազմավարությունը միանգամայն իրատեսական է, քանի որ դրա մշակումը խարսխվել է բարձրագույն կրթության ոլորտում և, հատկապես, տնտեսագիտական մասնագիտություններին տրվող նախապատվությունների բնագավառում ընթացող վերափոխումների ամենավատատեսական սցենարի պարագայում մեր բուհի հնարավորությունների արդյունավետ օգտագործման վրա:

Այս ռազմավարության առանցքում երեք կարևոր բաղադրիչներն են որակը, արդյունավետությունը և կիրառականությունը, ինչը հույս է ներշնչում, որ ծրագիրը կստանա համալսարանի ամենակարևոր շահառուների` մեր ուսանողների և գործընկերների աջակցությունը»,- ասաց ռեկտորը:

Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ կառավարման խորհուրդը հանձնարարել է ռեկտորատին մշակել ռազմավարական ծրագիր, որ ուղղված կլինի մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում` հաշվի առնելով ուսանողների հնարավոր ներհոսքը ապագա տարիներին:

«Պետք է խնդիր դնել, թե ինչպես կարելի է որակական ստանդարտները բարձրացնել կրթության ոլորտում և մասնավորապես` ուսանողներին ավելի մեծ ուշադրություն դարձնելով, ինչպես անցնել գնահատման ավելի արժանահավատ համակարգի, այդ թվում` կույր համակարգերի, ինչպես օգտագործել էլեկտրոնային հաղորդակցությունները և ինչ անել, որպեսզի ծախսատարությունը նվազի, և կրթությունը դառնա ավելի մատչելի և այլն»,- ասաց Գաբրիելյանը:

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Արբիտրաժային վարույթի վերաբերյալ վերապատրաստում արբիտրների և փաստաբանների համար

Իրավունք

Արբիտրաժային վարույթի վերաբերյալ վերապատրաստում արբիտրների և փաստաբանների համար

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

Կրթություն

Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին

Կրթություն

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում