Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է Ստեփանակերտում բնական աղետներից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 20-ին ծանոթացել է մայրաքաղաքում օրերս կարկուտից և ուժեղ քամիների հետևանքով վնասված բազմաբնակարան մի շարք շենքերի տանիքների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային շրջայցի ժամանակ պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Բնական աղետների հետեւանքների վերացման նպատակով հանրապետության նախագահի կողմից ստեղծված օպերատիվ շտաբի համակարգող պետնախարար Մարտիրոսյանը տեղերում հետաքրքրվել է շինաշխատանքներով:  Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին՝ հանձնարարելով պատասխանատուներին արդյունավետորեն կիրառել վերահսկողական մեխանիզմները

Մարտիրոսյանի խոսքով՝ կարկուտից, սելավներից և ուժգին քամիներից տուժած քաղաքացիներին կառավարությունը մենակ չի թողնելու, և արդեն քննարկվում է նաև բնական աղետներից վնաս կրած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու որոշակի ձևաչափի ու ծավալների հարցը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ