Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ 
երիտասարդներին» տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հունիսի 20-ին մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառ միջոցառմանը և հանդես է եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից, նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է երիտասարդների զբաղվածության, մասնագիտական կրթության և ձեռներեցության խթանմանն ուղղված քայլերի, ինչպես նաև այս ուղղությամբ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցության կարևորությունը:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո փոխնախարարը ծանոթացել է տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող ինքնազարգացման հնարավորություններին, զրուցել մասնակիցների հետ և խրախուսել օգտվելու տոնավաճառի ընձեռած հնարավորություններից:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am