Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավստրալիայում մահացել Է մոլորակի ամենատարեց օրանգուտանը

Ավստրալիայում մահացել Է մոլորակի ամենատարեց օրանգուտանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 62 տարեկանում Ավստրալիայի հարավի Պերտ քաղաքի կենդանաբանական այգում մահացել Է մոլորակի ամենատարեց օրանգուտանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կենդանաբանական այգու պաշտոնական կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Պուան անունով սումատրական Էգ օրանգուտանին անասնաբույժների զննումից հետո քնեցրել են ծերանալու հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնք բացասաբար են ազդել նրա կյանքի որակի վրա, ասված Է հաղորդագրության մեջ: «Միշտ Էլ դժվար Է նման որոշում ընդունել ցանկացած կենդանու համար, բայց դա ճիշտ որոշում Էր եւ արժանավայել վախճան տարեց տիկնոջ համար»,-հայտարարել Է պրիմատների բաժնի վարիչ Հոլլի Թոմփսոնը:

Կենդանաբանական այգում նշել են, որ գերազանց բուժօգնության շնորհիվ Պուանը կարողացավ ապրել մինչեւ 62 տարեկան, ինչը գերազանցում Է ազատության մեջ նրա տեսակի կյանքի սովորական տեւողությունը: Վայրի բնության մեջ օրանգուտանները հազվադեպ են անցնում 50 տարեկանի սահմանագիծը, նույնիսկ եթե սպառնալիքների չեն ենթարկվում: 2016 թվականին Պուանին Գիննեսի ռեկորդների գրքում են գրանցել որպես աշխարհում ամենատարեց սումատրական օրանգուտան:

Երկարակյացը մեծ սերնդի մայր Էդարձել. նա ունեցել Է 11 ձագ: Այժմ նրա 54 հետնորդներ ապրում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում եւ Սումատրայի ջունգլիներում: Պուանը կորցրել Է երկու դուստրերի ու չորս ծոռների: Նյարու անունով նրա ծոռն այսօրվա դրությամբ վերջին օրանգուտանն Է, որին բաց են թողել ազատության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am