Ավստրալիայում մահացել Է մոլորակի ամենատարեց օրանգուտանը
13:41, 19 Հունիս, 2018ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 62 տարեկանում Ավստրալիայի հարավի Պերտ քաղաքի կենդանաբանական այգում մահացել Է մոլորակի ամենատարեց օրանգուտանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կենդանաբանական այգու պաշտոնական կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
Պուան անունով սումատրական Էգ օրանգուտանին անասնաբույժների զննումից հետո քնեցրել են ծերանալու հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնք բացասաբար են ազդել նրա կյանքի որակի վրա, ասված Է հաղորդագրության մեջ: «Միշտ Էլ դժվար Է նման որոշում ընդունել ցանկացած կենդանու համար, բայց դա ճիշտ որոշում Էր եւ արժանավայել վախճան տարեց տիկնոջ համար»,-հայտարարել Է պրիմատների բաժնի վարիչ Հոլլի Թոմփսոնը:
Կենդանաբանական այգում նշել են, որ գերազանց բուժօգնության շնորհիվ Պուանը կարողացավ ապրել մինչեւ 62 տարեկան, ինչը գերազանցում Է ազատության մեջ նրա տեսակի կյանքի սովորական տեւողությունը: Վայրի բնության մեջ օրանգուտանները հազվադեպ են անցնում 50 տարեկանի սահմանագիծը, նույնիսկ եթե սպառնալիքների չեն ենթարկվում: 2016 թվականին Պուանին Գիննեսի ռեկորդների գրքում են գրանցել որպես աշխարհում ամենատարեց սումատրական օրանգուտան:
Երկարակյացը մեծ սերնդի մայր Էդարձել. նա ունեցել Է 11 ձագ: Այժմ նրա 54 հետնորդներ ապրում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում եւ Սումատրայի ջունգլիներում: Պուանը կորցրել Է երկու դուստրերի ու չորս ծոռների: Նյարու անունով նրա ծոռն այսօրվա դրությամբ վերջին օրանգուտանն Է, որին բաց են թողել ազատության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Yesterday the Zoo family farewelled Puan, the oldest orangutan in the world, due to age related complications.
— Perth Zoo (@PerthZoo) 19 июня 2018 г.
Rest in peace Puan, may you climb happily in the jungles of the sky. https://t.co/C4vQwSA8Al
Music by https://t.co/9EoIadZyGb pic.twitter.com/y0c9GTqb1I
© 2009 ARMENPRESS.am