Քաղաքականություն

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնում Գևորգ Կոստանյանին կփոխարինի Արտակ Ասատրյանը

1 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնում Գևորգ Կոստանյանին կփոխարինի Արտակ Ասատրյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին այսուհետ կնշանակի և պաշտոնից կազատի վարչապետը՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման որոշում ընդունվեց կառավարության նիստում։

Որոշման մեջ նշվում է նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանըտեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչԳևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում