Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Վրաստանի նոր վարչապետը հրապարակել Է իր գործունեության գերակայությունները


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն շնորհակալություն Է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար եւ հայտնել, որ խորհրդարանին կներկայացնի մի քանի սկզբունքների վրա հիմնված իր տեսլականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ես խորհրդարանում հանդես կգամ իմ տեսլականով, որը հիմնված կլինի հետեւյալ սկզբունքների վրա: Առաջին՝ վրաց ժողովրդի պատմական ընտրությունը ավարտին հասցնելը եւ Վրաստանի լիարժեք ինտեգրումը եվրատլանտյան տարածքում: Այս տեսակետից «Վրացական երազանքն» ավելի շատ հաջողություններ ունի, եւ այդ հաջողությունները պետք Է խորացնել ու ամրապնդել:

Երկրորդ՝ ինովացիոն ու հիմնարար բարեփոխումներ կիրականացնենք անհրաժեշտ բոլոր ուղղություններով: Այդ բարեփոխումների արդյունքում մենք կձեւավորենք նոր տնտեսական մոդել՝ խաղի նոր արդարացի կանոններով, որը կվերաբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքի, մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք կարող ենք ու կկրճատենք խզումը դեմոկրատիայի բարձր ստանդարտի ու տնտեսական դրության միջեւ: Բանականաբար, կշարունակենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ու ուժեղացումը: Երրորդը՝ փոքր կառավարության հայեցակարգն Է, Վրաստանին հարկավոր են փոքր, բայց միեւնույն ժամանակ ճկուն ու արդյունավետ կառավարական գերատեսչություններ:

Դրա հետ մեկտեղ նպատակահարմար եմ համարում ուժեղացնել այդ գերատեսչությունների ինստիտուցիոնալ ու հասարկական հսկողությունը, նաեւ հակակոռուպցիոն գծով: Չորրորդ սկզբունքը, որը, պետք Է անկեղծ ասեմ, իմ կյանքի գլխավոր գերակայությունն Է , կրթությունն Է, ինովացիան եւ երիտասարդությունը: Հենց մոտիվացված, ձեռնարկչական Էնտուզիազմով լի, եւ, որ գլխավորն Է, իր հնարավորություններին վստահ երիտասարդությունը կբերի այն արդյունքը, որը Վրաստանին տեղ կապահովի զարգացած տնտեսական երկրների շարքում: Հենց այդ Վրաստանն Է միակ ու այլընտրանք չունեցող առաջարկը մեր աբխազ ու օս եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան միասնական ընտանիք»,- հայտարարել Է Մամուկա Բախտաձեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ