Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Տարեց բրիտանուհին տան հին իրերի մեջ հարյուր հազար ֆունտ արժողությամբ մետաղադրամ Է գտել

Տարեց բրիտանուհին տան հին իրերի մեջ հարյուր հազար ֆունտ արժողությամբ մետաղադրամ Է գտել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում տարեց կինը պատրաստվում Էր ձեղնահարկից դեն նետել հին մետաղադրամներով տուփը, բայց վերջին պահին որոշել Է դրանք հանձնել գնահատողին, ով ասել Է, որ դրանցից մեկն արժե 100 հազար ֆունտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:
Երկրի արեւելքում գտնվող Յորքշիրի եւ Համբերի շրջանի Քինգսթոն-ափոն-Հալլ քաղաքի 69-ամյա բնակչուհին, որը խնդրել Է չհայտնել իր անունը, հազվագյուտ թղթադրամը ժառանգել Է պապից: Սկզբում նա ցանկացել Է դեն նետել այն, բայց թոռների հորդորներից հետո որոշել Է դրա արժեքը՝ այլ գտածոների՝ թեյի արծաթե սպասքի եւ բիժուտերիայի հետ միասին անվճար գնահատելու տալ անտիկվարիատի վաճառքով զբաղվող կայքում:
Կայքի փորձագետները նրան բացատրել են, որ մետաղադրամը հատել են 1644 թվականին՝ Կառլ Առաջինի կառավարման օրոք, եւ, քանի որ այն պահպանվել Է շատ լավ վիճակում, պատրաստվում են այն աճուրդի դնել: Դրամագիտական հազվագյուտ իրի վաճառքից պլանավորում են ստանալ ավելի քան 100 հազար ֆունտ:
Բախտավոր կինը պատրաստվում Է փողերը ծախսել շրջագայության վրա, ինչպես նաեւ հղի թոռնուհուն օգնել՝ հիպոտեկ վերցնելու:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am