Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինը պետական այցով ժամանել Է Չինաստան

Պուտինը պետական այցով ժամանել Է Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Ինչպես հահղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը, ՌԴ նախագահը Չինաստանում կգտնվի երեք օր: Հունիսի 8-ին կկայանան Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնց արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բացի այդ, ՌԴ նախագահը զրույցներ կունենա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուի, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ:

Հունիսի 9-ին եւ 10-ին Պուտինը կանցկացնի Ցինդաո քաղաքում, որտեղ կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Դրա շրջանակներում պլանավորված են ՌԴ նախագահի մի շարք երկկողմ հանդիպումները գագաթնաժողովին ժամանած երկրների ղեկավարների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am