Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Արցախում գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

Արցախում գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արևիկ» մանկական բուժմիավորումից:

«Երեխաների վիճակն արդեն լավ է: Նրանք պարբերաբար բժշկական հետազոտությունների կենթարկվեն»,-տեղեկացրին բուժկենտրոնից:

Գայլի հարձակումից մայիսի 28-ին տուժել էին Մեծ Թաղեր գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը, ով հիվանդանոց էր ընդունվել ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով, 2014թ. ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը, ով ստացել էր դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքեր և  Տումի գյուղի բնակիչ 2000թ. ծնված Կամո Կառլենի Գասպարյանը, ով ստացել էր  դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի գայլի կծած վերքեր:

Տուժածները  ստացել են հակակատաղության և փայտացման դեմ պատվաստումներ: Նրանք կշարունակեն պատվաստումները համաձայն ուղեցույցների` ըստ ժամանակացույցի:
2008 թվականից առ այսօր Արցախի Հանրապետությունում գրանցվել է կատաղության 4 դեպք, որից երկուսը՝ 2008թ. Հադրութի շրջանում գայլի հոշոտում, իսկ 2013թ. և 2014թ. Մարտունու շրջանում մեկական շան և փորսուղի կծելու դեպքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am