Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանը Լիսաբոնում մասնակցում է Դատական խորհուրդների Եվրոպական միավորման վեհաժողովին

Հայաստանը Լիսաբոնում մասնակցում է Դատական խորհուրդների Եվրոպական միավորման վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիսաբոնում մայիսի 30-ից հունիսի 1-ը հրավիրվել է Դատական խորհուրդների Եվրոպական միավորման վեհաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը տեղեկացնում է, որ վեհաժողովին մասնակցում են Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մոնտենեգրոյի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, ինչպես նաև Հայաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները: Վեհաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հանդիպումը Դատական խորհուրդների եվրոպական միավորման նորանշանակ նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ և գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ։

Շնորհավորելով Կեյս Սթերքին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Հայկ Հովհաննիսյանը նրան է փոխանցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի ողջույնի ուղերձը և Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:

Վեհաժողովի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն են` դատական իշխանության անկախությունն ու հաշվետվողականությունը և արդարադատության որակը, հանրային վստահությունը և արդարադատության կերպարը (իմիջը), թվային արդարադատություն և այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am