Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել

Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է բազում հաջողություններ՝ նշելով, որ ակնկալում է մոտ ապագայում հանդիպել ՀՀ վարչապետի հետ:

«Հույս ունեմ, որ հայ-լեհական բարեկամական, պատմական հարաբերությունները, որոնք ցանկանում ենք խորացնել բոլոր բնագավառներում, շարունակելու են զարգանալ

Որպես Եվրոպայի համար տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող երկիր' Հայաստանը մեզ համար էական գործընկեր է, որը ներգրավված է քաղաքական և տնտեսական ոլորտներում թե´ եվրասիական, թե' եվրոպական համագործակցության շրջանակներում: Այն նաև երկկողմ հարաբերություններում ստեղծում է բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների և գործողությունների համար

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունը, ինչպես նաև շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները»,- ասված է շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am