Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշ Նարեկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր  

Ազատ ոճային ըմբիշ Նարեկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պատանի ազատ ոճային ըմբիշները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Նարեկ Հարությունյանը երրորդ տեղի համար պայքարում 14:4 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Մարիամիձեին:

Նախօրեին 45 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել էր Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին և դարձավ արծաթե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]