Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իգոր Դոդոնը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոլդովա

Իգոր Դոդոնը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոլդովա

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անդրադարձել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մոլդովայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով :

Մոլդովայի նախագահը հանդիպման ընթացքում վերահաստատել է իր մասնակցությունը այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև ՀՀ վարչապետին հրավիրել է այցելել Մոլդովա:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ես ծանոթացա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ընդգծեցի դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ պատմության մեջ առաջին անգամ Մոլդովայի նախագահի այցը Հայաստան 2017թ. նոյեմբերին: Իր կողմից պարոն Փաշինյանը հաստատեց հայկական պատվիրակության մտադրությունը աջակցել Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալուն: Մա նաև խոսեց մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների և Մոլդովայի պատմության և մշակութային կյանքին հայերի նշանակալի մասնակցության մասին: Խոսակցության ավարտին ես  հաստատեցի իմ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին: Բացի այդ՝ ես Նիկոլ Փաշինյանին հրավիրել եմ այցելել Մոլդովա»,- գրել է Իգոր Դոդոնը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am