Ձյուդոիստ Մերուժան Սարգսյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
13:56, 14 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Մերուժան Սարգսյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ձյուդոյի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մայիսի 12-13-ը մասնակցեց Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարին:
Տանելով 5 հաղթանակ՝ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Մերուժան Սարգսյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը` նվաճելով բրոնզե մեդալ:
Առաջնության ավարտից հետո՝ մայիսի 14-16-ը, հավաքականը կմասնակցի նաև միջազգային ուսումնամարզական հավաքին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում