Երևանի «Փյունիկ»-ը կվերանվանվի
15:37, 11 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր անվանում և տարբերանշան կունենա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ակումբից: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշել է կատարել անվանափոխություն: Նոր մրցաշրջանից թիմը կկոչվի Ֆուտբոլային Ակումբ «Երևան»: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք ակումբի նոր անվանը համապատասխան տարբերանշանի (լոգոյի) մրցույթ:
Հաղթողը կստանա դրամական պարգև 500 000 դրամի չափով, ինչպես նաև հուլիսի 8-ին Երևանում կայանալիք Լեգենդների հանդիպման երկու տոմս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում