Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան. կողմերը հեռախոսազրույց են ունեցել

Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան. կողմերը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի նախաձեռնությամբ` Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև մայիսի 11-ին կայացել է հեռախոսազրույց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:

Հայաստանի վարչապետն, իր հերթին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:

Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացնման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին «Առաջին ալիք»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրում է Հայաստան և հույս հայտնում, որ նման հրավեր կստանա նաև Վրաստանից: «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ ենք և գործընկերներ»,- նշել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am