Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ զինված ուժերը լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները. վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարին

ՀՀ զինված ուժերը լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները. վարչապետն 
ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայիսի 8-ին ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման: 

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները և մեծ պատասխանատվությամբ վերահսկում իրավիճակն առաջնագծում՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի արդիականացման ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am