Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱԱԾ Մամուլի կենտրոնը հերքում է Կուտոյանի կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ հրաժեշտի միջոցառում կազմակերպելու տեղեկությունը

ԱԱԾ Մամուլի կենտրոնը հերքում է Կուտոյանի կողմից պաշտոնը թողնելու 
կապակցությամբ հրաժեշտի միջոցառում կազմակերպելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանելով past.am կայքում անանուն աղբյուրներին հղմամբ տեղ գտած տեղեկությունն այդ մասին ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշեց. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am