Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դամասկոսը եւ զինված ընդդիմությունը պայմանավորվել են Հոմսից զինյալների դուրսբերման շուրջ. SANA

Դամասկոսը եւ զինված ընդդիմությունը պայմանավորվել են Հոմսից զինյալների դուրսբերման շուրջ. SANA

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները զինված ընդդիմության հետ համաձայնություն են ձեռք բերել Հոմս նահանգային կենտրոնի (գտնվում Է Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա) հյուսիսային արվարձաններից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ զինյալները պարտավոր են 48 ժամվա ընթացքում սիրիական բանակին հանձնել ծանր ու միջին սպառազինությունը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զրահատեխնիկան եւ փոխադրամիջոցները: Նաեւ նրանք կհանձնեն ականադաշտերի ու ստորգետնյա անցումների քարտեզները եւ ցույց կտան զինամթերքի պահեստների գտնվելու վայրերը: Անօրինական կազմավորումներն իրենց ձեռքում են պահում Հոմսից 10-12 կմ շառավղով գտնվող Ռաստան, Թալբիսա եւ Էլ Հոուլա քաղաքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am