Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Քվորում չապահովվեց. ԱԺ քառօրյայի աշխատանքը չսկսվեց

Քվորում չապահովվեց. ԱԺ քառօրյայի աշխատանքը չսկսվեց

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի մայիսի 2-ին մեկնարկած քառօրյայի աշխատանքը չսկսվեց՝ քվորում չապահովելու պատճառով: Ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել էր 27 պատգամավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ:

«Նշված ժամկետում նիստի իրավազորությունն ապահովելու դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած»,-ասաց Բաբլոյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ քանի որ երկրում աննախադեպ իրավիճակ է, հետևաբար իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չեն մասնակցելու:

Մի քանի րոպեի ընթացքում գրանցված պատգամավորների թիվը հասավ 29-ի, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am