Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ինչ է հասկանում փոխզիջում ասելով. Փաշինյանն արձագանքում է Արման Սաղաթելյանի հարցին

Ինչ է հասկանում փոխզիջում ասելով. Փաշինյանն արձագանքում է Արման Սաղաթելյանի հարցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում փոխզիջման տարբերակը քննարկելի է համարում միայն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման պատրաստակամությունից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի այն հարցին, թե ինչպես է տեսնում փոխզիջում ասվածը, ինչ է հասկանում փոխզիջում ասելով, եթե մտադիր է ներկայացնել երկիրը բանակցային գործընթացում, Փաշինյանը նշեց, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից Ադրբեջանի հրաժարումը որևէ տեղ չի թողնում խոսելու որևէ փոխզիջման մասին: ««Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում շատ հստակ ամրագրված է, որ փոխզիջման մասին խոսելը, հատկապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է: Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին»,-ասաց Փաշինյանը:

Արման Սաղաթելյանը մեջբերեց տարիներ առաջ «Հայկական ժամանակ» թերթում Նիկոլ Փաշինյանին վերագրվող խոսքերը` Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ՝ «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր պատրանքներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին: Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին»՝ հարցնելով, արդյոք Փաշինյանը, քաղաքական իրողություններով պայմանավորված, նույն կարծիքին է մնացել: «Ձեր ասած մեջբերումն արդեն հինգ տարի իմ լուսանկարով  շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում և նշվել է, որ ես դա գրել եմ թերթի կոնկրետ օրը հրապարակված հոդվածում: Այդ ընթացքում ես 15 անգամ հոդվածի լուսապատճենը հրապարակել եմ , որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի, և ես ցավում եմ, որ դուք սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, իմ հերքումները չեք նկատել և հիմա ԱԺ նիստում ապատեղեկատվության տարածմամբ եք զբաղված»,-պատասխանեց Փաշինյանը:

Ազգային ժողովում մայիսի 1-ին մեկնարկել է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am