Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում բացվել է տարածաջրջանում ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

Երևանում բացվել է տարածաջրջանում ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «FMD K&L Europe» ընկերությունը կենսատեխնոլոգիական, դեղագործական, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների համաշխարհային առաջատար գործիչների, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ այսօր Երևանում բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։ «FMD K&L Europe»-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի Հանրային կապերի թիմից:

2018-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի ներդրումներ կատարել, աշխատատեղերի քանակը՝ 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։ Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։

«Շատ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը կարևոր առավելություններ ունի. նախ, կրթված մասնագետներ, բժշկական բուհեր։ Երկրորդ, Հայաստանում ներդրումներ անելը շահավետ է նաև ծախսերի տեսակետից, ինչը բարձրացնում է մրցունակությունը։ Եվ վերջապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ կապահովվի մուտքը դեպի ԱՊՀ մյուս երկրներ»,- նշել է «FMD K&L» գլոբալ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Դան Ջանգը։

«Երբ առաջին անգամ Հայաստան եկա, ուսումնասիրեցի միաջավայրն ու բացահայտեցի, որ երկիրը բարձրակարգ բժիշկներ ու կենսաբաններ ունի։ Հայաստանը մեր կազմակերպության համար կարող է դառնալ Եվրոպա մուտք գործելու կատարյալ հարթակ»,- նշել է «FMD K&L Europe» ընկերության գործադիր տնօրեն Կիրիտ Վելանին։

«Այս օրերին Հայաստանում է նաև “FMD K&L” կորպորացիայի համաշխարհային ցանցի ղեկավար անձնակազմը։ Նրանք Հայաստանում են անցկացրել ընկերության հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Դա մեր երկրի ներդրումային ու գործարար միջավայրի վարկանիշի համար արդեն որոշակի գնահատական է»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ հոսանքի անջատման դեպքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am