Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թբիլիսիում կանցկացվի օպերային վոկալիստների առաջին միջազգային մրցույթը

Թբիլիսիում կանցկացվի օպերային վոկալիստների առաջին միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնում ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 5-ը կկայանա վոկալիստների OPERA CROWN առաջին միջազգային մրցույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները: Մրցույթին մասնակցելու են աշխարհի 20 երկրներ ներկայացնող 50 կատարողներ: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից եւ այլ երկրներից մրցույթի մասնակիցները:

Ընտրական փուլին մասնակցել են մրցույթի մինչեւ 300 կատարողներ: Առաջին OPERA CROWN-ի ժյուրիի նախագահ Է ընտրվել Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի ղեկավար Բադրի Մայսուրաձեն:

Ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի լեգենդար սոպրանո Գրեյս Բամբրին, վրացի սոպրանո Մակվալա Կասրաշվիլին, Լոնդոնի Քովենթ-Գարդեն թագավորական թատրոնի արտիստ Փիթեր Մարիո Կատոնան, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օեպերայի» արտիստ Ջոնաթան Ֆրենդը, Իլիաս Ցեմպետոնիդիսը՝ Փարիզի «Ազգային օպերայից», Քրիստինա Շեպելմանը՝ Բարսելոնի «Լիսեո» Մեծ թատրոնից, Օլգա Ռոստրոպովիչը՝ Գալինա Վիշնեւսկայայի Օպերային երգեցողության կենտրոնից եւ ուրիշներ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am