Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Հայ մարզիկը Ստամբուլում դարձել է կարատեի WSF վարկածով աշխարհի չեմպիոն  


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացավ կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունը: Այս առաջնությանը մասնակցում էին 45 երկրի մարզիկներ, և նրանց թվում՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակից Կամո Ունանյանը: Մարզիկը ունեցավ չորս մենամարտ` Ռումինիայի, Ադրբեջանի, Իրանի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ