Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ 
Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով:



Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը հրապարակ է ուղևորվել Աբովյան փողոցով՝ քայլելով: «Ես գնում եմ հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

Ավելի վաղ Փաշինյանը նշել է, որ ՀՀ նախագահի հետ պատրաստ է հանդիպել միայն Հանրապետության հրապարակում:

19:09 - ՀՀ նախագահը և Նիկոլ Փաշինյանը զրուցում են: Լրագրողները հնարավորություն չունեն լսելու և ձայնագրելու հանդիպման մանրամասները: 

19:18 - Նիկոլ Փաշինյանը իր անունից բացառում է ուժի կիրառումը և վենդետաները: Արմեն Սարգսյանը Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստ է իր հետ բանակցությունները շարունակել «Մարիոթ. հյուրանոցում: 

19:22 - Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը շարժվում են «Մարիոթ» հյուրանոցի ուղղությամբ:

19:25 - Այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ու Փաշինյանը չգնացին բանակցելու: ՀՀ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք բանակցություններ կլինեն, պատասխանեց. «Հուսով եմ»: Սարգսյանը լրագրողներին խոստացավ նրանց հրավիրել իր մոտ: 

19:28 - ՀՀ նախագահը ծառայողական մեքենայով հեռանում է Աբովյան փողոցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]