Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՄԻՊ աշխատակազմը հավաքի մասնակիցներին կոչ է անում բացառել ատելության որևէ խոսք կամ բռնության կոչ

ՄԻՊ աշխատակազմը հավաքի մասնակիցներին կոչ է անում բացառել ատելության որևէ 
խոսք կամ բռնության կոչ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի ու այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` ՄԻՊ աշխատակազմը կոչ է անում հավաքի ու երթերի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին բացառել ատելության որևէ խոսք կամ բռնության կոչ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքից:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նախորդ մի քանի օրերի ընթացքում զգալիորեն աճել են ատելության խոսքն ու բռնության կոչերը:

Սոցիալական ցանցերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների, հատկապես՝ ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակումների շուրջօրյա դիտարկումը վկայում է, որ աճել է հավաքի մասնակիցների կողմից հանրային մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ծաղրանքը:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի ու այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` կոչ ենք անում հավաքի ու երթերի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին բացառել ատելության որևէ խոսք կամ բռնության կոչ:

Դա առաջացնում է լարվածություն և կարող է հանգեցնել բռնության դեպքերի»,- նշված է ՄԻՊ-ի պաշտոնական կայքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am