Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական  վիճակը միջին ծանրության է

Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական  
վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 19-ին, ժամը 18:31-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ Ախուրյանի խճուղի 10  հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով Հ. Ա.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Հ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am