Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթական խաղին
13:21, 14 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցում էր «Հրոյտեր Ֆյուրտ»-ի հետ: Հյուրերին հաջողվել է հաղթել 1:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգսի Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 83-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում