Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Իսրայելական օդուժի F-15 երկու ինքնաթիռներ հրթիռահարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին

Իսրայելական օդուժի F-15 երկու ինքնաթիռներ հրթիռահարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 երկու ինքնաթիռներ ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին:

Ռուս զինվորական խորհրդականների թվում տուժածներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ապրիլի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 04:25-ից մինչեւ 04:53-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի ՌՕՈւ-ի F-15 երկու ինքնաթիռներ, չմտնելով Սիրիայի օդային տարածություն, Լիբանանի տարածքից ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել T-4 օդանավակայանին:

Սիրիայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները օդային մարտի ընթացքում ոչնչացրել են հինգ կառավարվող հրթիռ»,-նշել են գերատեսչությունում: Այնտեղ ճշտել են, որ «երեք հրթիռ հասել Է օդանավակայանի արեւմտյան մաս: Սիրիայում ռուս խորհրդականների թվում տուժածներ չկան»: Ավելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուր, հայտնել Էր, որ ապրիլի 9-ին զանգվածային հրթիռահարված Է հասցվել Սիրիայի Հոմսի նահանգում գտնվող T-4 ռազմական օդանավակայանին:

Գործակալության տեղեկությունների համաձայն, զինծառայողների մեծ կան սպանվածներ ու վիրավորներ: Ավելի ուշ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել Է, որ իսրայելական օդուժը հետախուզական թռիչքներ Էր կատարում Սիրիայի եւ Լիբանանի սահմանամերձ տարածքի վրա այն պահին, երբ հրթիռային հարված հասցվեց T-4 ռազմական օդանավակայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am