Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում անցկացված մրցաշարում  

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում անցկացված 
մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` Ստեփանյանը «Velo Pasadena Racing»-ի թիմի կազմում ուժերն է չափել Կալիֆորնիայում անցկացված մրցաշարում և «կրիտեր» մրցաձևում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի:

Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում, մինչ այս հայ հեծանվորդը «Ontario Race Series» մրցաշարում արժանացել էր ոսկե մեդալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am