Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

50 հազարից ավելի սիրիացիներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութա

50 հազարից ավելի սիրիացիներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութա

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50 հազարից ավելի բնակիչներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութայի շրջաններ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդամենը գործողության ակտիվ փուլի սկսվելուց ի վեր իրենց տներ են վերադարձել 50 հազար 375 խաղաղ բնակիչներ»,- ասել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:

Նախօրյակին նա հայտնել Էր, որ հումանիտար դադարների գործողության ողջ ժամանակաշրջանում Արեւելյան Ղութան լքել Էին 157 հազար բնակիչներ:

Դումա քաղաքը մնում Է Արեւելյան Ղութայի միակ շրջանը, որտեղ գործում են զինյալները: Ռուս եւ սիրիացի զինվորականները, արդեն վեցերորդ օրն Է՝ նրանց Դումայից դեպի Հալեպի նաահանգի հյուսիս տեղափոխման գործողություն են իրականացնում:

Լուսանկարը` AP/ SANA

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am