Սպորտ

«Արսենալ»-ը ջախջախեց ԲԿՄԱ-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին և վնասվածք ստացավ

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը ջախջախեց ԲԿՄԱ-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին և վնասվածք ստացավ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից 9 րոպե անց «Արսենալ»-ի խաղացող Աարոն Ռեմզին մեկ հպումով գնդակն ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը: Մոսկովյան ակումբի ֆուտբոլիստներից Ալեքսանդր Գոլովինը հանդիպման 15-րդ րոպեին տուգանային հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Բայց արդեն խաղի 23-րդ րոպեին «բանակայինները» սեփական տուգանային հրապարակում Մեսութ Օզիլի դեմ խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Լակազետը՝ 2:1: Ընդամենը 5 րոպե անց «զինագործները» խփեցին նաև 3-րդ գնդակը: Օզիլի փոխանցումից հետո անհավանական գոլի հեղինակ դարձավ և դուբլ ձևակերպեց Ռեմզին: Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները շարունակեցին տիրել նախաձեռնությանը և 34-րդ րոպեին Լակազետը ևս դուբլի հեղինակ դարձավ՝ 4:1:

Հայաստանի ազգայի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 60-րդ րոպեին:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Մոսկվայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում