Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արոնյանը ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի նախկին չեմպիոնի հետ. Grenke Chess

Արոնյանը ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի նախկին չեմպիոնի հետ. Grenke Chess

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Բադեն-Բադենի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում ընթացող «Grenke Chess Classic»-ի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հաո Յիֆանն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 39-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում է 4-5-րդ հորիզոնականները աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am