Սպորտ

Արոնյանը «Grenke Chess Classic»-ում բաժանում է 3-5-րդ տեղերը 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը «Grenke Chess Classic»-ում բաժանում է 3-5-րդ տեղերը 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բադեն-Բադենի մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հոու Յիֆանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկօրյա հանգստից հետո մեկնարկող 4-րդ տուրում մյուս զույգերը կկազմեն` Կարլսենը և Լագրավը, Վիտյուգովը և Անանդը, Կարուանան և Նայդիչը, Բլուբաումը և Մայերը:

3-րդ տուրից հետո 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներ են Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 2-ական միավոր ունեն Արոնյանը, Կարուանան, Կարլսենը:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում