Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Դոպինգ սկանդալ. ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչը և ծանրորդ Սոնա Պողոսյանի մարզիչը հեռացվել են

Դոպինգ սկանդալ. ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչը և ծանրորդ Սոնա 
Պողոսյանի մարզիչը հեռացվել են

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ նման որոշում կայացվել է օրեր առաջ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ընդլայնված նիստի ժամանակ: Նույնիսկ քննարկվում է հարցը՝ Ներսիսյանին և Ղազարյանին առհասարակ հեռացնել ծանրամարտից: ՀԱՕԿ գործկոմի նիստում որոշվել էր (դեռևս 2013 թվականին) խիստ քայլերի դիմել խթանիչ միջոցներ օգտագործողների դեմ: Սակայն 2013 թվականից ի վեր դոպինգ թեստերից ոչ մեկը դրական պատասխան չէր ունեցել մինչև օրերս արձանագրված դեպքը:

ՀԱՕԿ-ն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2: Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: IWF-ը (ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա ուսումնասիրությունից հետո:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ