Սփյուռք

Ուրուգվայի համալսարանում կդասավանդվի արևելահայերեն

1 րոպեի ընթերցում

 Ուրուգվայի համալսարանում կդասավանդվի արևելահայերեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի համալսարանի հումանիտար և մանկավարժական գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ինստիտուտում ուսանողների համար բացվել է արևելահայերենի կուրսեր: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում մարտի 16-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 6-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, արևելահայերենի ուսուցման կուրսերի անցկացումը կատարվում է 2016 թվականին ԵՊՀ-ի ու Ուրուգվայի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Համաձայնագրի նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտական հետազոտությունների տարածմանը:

Դասընթացներն անցկացնելու է բանասեր, հայոց լեզվի և գրականության մասնագետ Հովհաննես Բոդուկյանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում