Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Թրամփի դստերը եւ փեսային փոխադրող ուղղաթիռն օդանավակայան Է վերադարձել շարժիչի խափանման պատճառով. CNN


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղաթիռը, որում գտնվում Էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ փեսան, շտապ Վաշինգտոնի օդանավակայան Է վերադարձել այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ խափանվել Է շարժիչներից մեկը: Մարտի 18-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միջադեպը տեղի Է ունեցել մի քանի օր առաջ, սակայն դրա մասին հայտնի Է դարձել միայն այժմ:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Իվանկա Թրամփը եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք զբաղեցնում են ԱՄՆ-ի նախագահի խորհրդականների պաշտոններ, ուղղաթիռով Վաշինգտոնից մեկնել Էին Նյու Յորք, սակայն վերթիռից հետո երկու շարժիչներից մեկը խափանվել Է: Օդաչուն որոշում Է ընդունել շտապ վերադառնալ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան: CNN-ի տվյալներով՝ վայրԷջքը հաջող Է անցել, տուժողներ չեն եղել: Շարժիչի խափանման պատճառները հայտնի չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ