Սպորտ

Պատանի ազատ ոճայինները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Պատանի ազատ ոճայինները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: 20-րդ անգամ անցկացվող «Արջուկ» («Մեդվեժոնոկ») մրցաշարը նվիրված է Օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի, աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդին: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 246 ըմբիշ:

Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել 7 մեդալով: Մրցաշարի հաղթող է դարձել 92 կգ քաշայինԼյովա Գևորգյանը: Արծաթե մեդալ է նվաճելԿնյազ Իբոյանը(48 կգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձելՄանվել Խնձրցյանը(51 կգ),Գենիկ Ասատրյանը(55 կգ),Մեժլում Մեժլումյանը(60 կգ),Նարեկ Հարությունյանը(65 կգ) ևՍերգեյ Սարգսյանը(92 կգ):

Մարզիկները մրցաշարին մասնակցել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչԱրշակ Հայրապետյանի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում