Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նախարար Ռոստոմյանը որպես մրցավար կսպասարկի Հայաստանի առաջնության խաղերը  

Նախարար Ռոստոմյանը որպես մրցավար կսպասարկի Հայաստանի առաջնության 
խաղերը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակչի խաղերի մրցավարը կլինի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բասկետբոլի ֆեդերացիայից: Ռոստոմյանն անձամբ է  նման որոշում  կայացրել`խուսափելու համար դժգոհություններից, թե առաջնության խաղերի մրցավարները լավ չեն սպասարկում:

Մարտի 17-ին կմեկնարկի Ա լիգայի 1/2 եզրափակիչը, որտեղ միմյանց հետ ուժերը կչափեն «Արթիկ»-ՖԻՄԱ (այս հանդիպումը կկայանա 13:00-ին) և «Ուրարտու»-«Արցախ» (19:00-ին) զույգերը:

1/2 եզրափակիչը տեղի է ունենալու «2 հաղթանակ» սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում 3-րդ հանդիպումը կանցկացվի առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am